Ռումյան Հովսեփյանը հեռացվել է խաղադաշտից Չեռնո Մորեի դեմ խաղում

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է , որ Տոնոյանի հայտարարությունը «սադրիչ բնույթ» է կրում

Բուլղարիայի առաջնության 7-րդ տուրում «Արդա»-«Չեռնո Մորե» խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով: Հանդիպումը կայացել է Պլովդիվի «Լոկոմոտիվ» մարզադաշտում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը «Արդայի» մեկնարկային կազմում էր: Խաղի մեկնարկային րոպեներին հանդիպման գլխավոր մրցավար Նիկոլայ Յորդանովը դեղին քարտ ցույց տվեց հայ ֆուտբոլիստին:

37-րդ րոպեին Հովսեփյանը պատժվեց երկրորդ դեղին քարտով ու հեռացվեց խաղադաշտից: «Արդայի» դարպասին 11-մետրանոց հարված նշանակվեց, սակայն դարպասապահը կարողացավ փրկել իր թիմին Ժորժինյոյի հարվածից հետո:

Այս ոչ-ոքիից հետո «Արդան» 9 միավոր ունի ակտիվում և մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է:

Հրապարակող՝

Ամենաթարմ