աշխատասենյակ

  • Երևանի ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

    Երևանի ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

    Երևանում, այսօր ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել նրա մահը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝…

  • Բադասյանն ասել է, որ իր աշխատասենյակում նույնպես փակցված է վարչապետի նկարը

    Բադասյանն ասել է, որ իր աշխատասենյակում նույնպես փակցված է վարչապետի նկարը

    Այսօր լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա նշել է, որ իր աշխատասենյակում նույնպես փակցված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարը։ Բադասյանն ասել է, որ այժմ այդպես է նոր կարգը ու այն պահպանվում է։ Նա հավելյալ մեկնաբանություններ չի տվել։

  • Անհայտ անձինք տարան Վահագն Վերմիշյանին

    Անհայտ անձինք տարան Վահագն Վերմիշյանին

    Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։ Այս մասին գրոմ է Hraparak.am-ը։ Աղբյուրը փոխանցում է, որ իրենք ականատես են եղել այն պահին, երբ Վերմիշյանին ուղեկցում էին վերելակ։ Երբ փորձել են նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը, որը, ինչպես մյուս բոլորը, չներկայացավ, հրմշտեց դուրս…

  • Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

    Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

    Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը…

  • Ինչպես են զարդարել Զելենսկիի աշխատասենյակը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Ինչպես են զարդարել Զելենսկիի աշխատասենյակը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Ուկրաինայի նախագահի աշխատասենյակի պատերը զարդարել են երիտասարդ ուկրաինացի նկարիչների՝ Կիևի պատմության թանգարանում պահվող հավաքածուի նկարներով: Նկարներն ընտրել է անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ մասին իր Facebook-ի էջում հայտնել է թանգարանի տնօրենի տեղակալ Տատյանա Կոստենկոն: Նա նաև հրապարակել է «երկրի ղեկավարության տրամադրության վրա ազդող և յուրահատուկ մթնոլորտ ստեղծող» կտավների լուսանկարները: Դրանց շարքում է նաև շաուրմայի կետ…

  • Զելենսկին ցույց է տվել իր աշխատասենյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Զելենսկին ցույց է տվել իր աշխատասենյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների համար Էքսկուրսիա է կազմակերպել նախագահական նստավայրի իր աշխատասենյակում: Նշվում է, որ Զելենսկին լրագրողներին իր աշխատասենյակ է ուղեկցել` ասելով, որ չգիտի՝ արդյո՞ք ունի իրավունք ցույց տալու իր աշխատանքային տարածքը: Ուկրաինայի նախագահն իր աշխատասենյակում ցույց է տվել այն հեռախոսը, որն անվանել է iPhone և ասել, որ այդ հեռախոսը վարչությունների պետերի, անվտանգության համակարգի…