Ոստիկանների վրա հարձակման պատճառով Ֆրանսիայի ՆԳ նախարարը չեղարկել է այցը Թուրքիա․ AFP

Ամենադիտվածներ

Ոստիկանների վրա հարձակման պատճառով Ֆրանսիայի ՆԳ նախարարը չեղարկել է այցը Թուրքիա․ AFP

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները չեղարկել է այցը Թուրքիա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Համաձայն գործակալության տեղեկությունների՝ նախարարն արդեն ժամանել է Սիտե կղզում ոստիկանության կենտրոնական պրեֆեկտուրայի շենք, որտեղ հոկտեմբերի 3-ին դանակով զինված անհայտ անձը հարձակում է գործել ոստիկանների վրա:

Հարձակումը տեղի է ունեցել փարիզյան պրեֆեկտուրայի հետախուզության վարչության հարկաբաժնում: Շենքի այդ մասը հատկապես խիստ է վերահսկվում: Մինչդեռ հարձակվողը կարողացել է իր հետ այնտեղ տանել կերամիկական դանակ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ