ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2019 թվականի հունվարի 3-5-ին աշխատելու են մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ։ Նախարարության կայքից տեղեկանում ենք, որ հունվարի 3-ին, 4-ին, 5-ին` ժամը 12:00-16:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.
◆ Հայաստանի պատմության թանգարան,
◆ Հայաստանի ազգային պատկերասրահ,
◆ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան,
◆ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու),
◆ Սերգեյ Փարաջանովի թանգարան,
◆ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան,
◆ Երվանդ Քոչարի թանգարան,
◆ Օրբելի եղբայրների տուն-թանգարան,
◆ Գառնի և Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարններ:
