ՌԴ-ում կվերանա ազգային ռոումինգը

Ամենադիտվածներ

Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին

ՌԴ Պետդուման լիագումար  նիստում օրենք է ընդունել, համաձայն որի` ՌԴ-ում ազգային ռոումինգը կչեղարկվի. հայտնում է РИА Новости-ն:

Նախաձեռնությունը պատկանում է «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորներին: Օրենքը ուժի մեջ կմտնի 2019-ի հունիսի 1-ից:

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ընդունված որոշումը խնայելու հնարավորություն կտա մարդկանց ՌԴ-ի այլ շրջաններում բնակվող իրենց մտերիմների, հարազատների, գործընկերների հետ խոսելիս:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ