fbpx
Աշխարհ

Ամանորյա ավանդույթները եվրոպական երկրներում

Եվրոպական երկրներում Նոր տարին հիմնականում նշում են Գրիգորյան օրացույցով, տոնում դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը: Չնայած դրան՝ եվրոպական տարբեր երկրներ ունեն իրենց ամանորյա ավանդույթներն ու Նոր տարին դիմավորելու առանձնահատկությունները:

Իտալիայում, օրինակ՝ Նոր տարվա նախօրեին մարդիկ պատուհանից դուրս են նետում հին, ոչ անհրաժեշտ իրերը: Նրանք համարում են, որ որքան շատ անպետք իրերից ազատվեն, այդքան շատ երջանկություն կգա հաջորդ տարի:

Ամանորին ընդառաջ զարդարվում են փողոցները, հրապարակներում կազմակերպվում են միջոցառումներ, համերգներ, հրավառություններ: Շատերը Նոր տարին դիմավորում են հենց դրսում: Հռոմում երբեմն մարդիկ կամրջից նետվում են Տիբեր գետը՝ հավատալով, որ դա իրենց երջանկություն կբերի, իսկ Վենետիկում ժամը ուղիղ 24:00-ին սիրահար զույգերը համբուրվում են:

Իսպանիայում Նոր տարին սիրում են դիմավորել հրապարակներում, բարերում և ռեստորաններում՝ հիմնականում ընկերական շրջապատում: Երկրի շատ քաղաքներում հունվարին տաք եղանակը թույլ է տալիս ողջ գիշերն անցկացնել դրսում:

Իսպանացիները միասին ամփոփում են անցնող տարին՝ վերհիշելով տարվա լավ և վատ իրադարձությունները: Ուղիղ ժամը 24:00-ին իսպանացիներն ուտում են խաղողի 12 հատիկ՝ ամեն հատիկի հետ պահելով նոր երազանք: Դա Իսպանիայում ամանորյա գլխավոր ավանդույթն է:

Իսկ, ա՛յ, Շոտլանդիայում ավանդական Նոր տարին դիմավորում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը: Դա հին կելտական տոն է, որը խորհրդանշում է բերքահավաքի ավարտը:

Կրակը, մոմերն ու խարույկները տոնի պարտադիր բաղադրիչներն են: Խարույկների միջև կենդանիներ են անցկացնում, իսկ մարդիկ թռչում են կրակի վրայով: Դա կրակի միջոցով մաքրագործվելու հին ավանդույթ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ