Հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Ամասիա համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը:
Նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:
