fbpx
Ժամանց

Amazon-ի սեփականատիրոջ կարողությունը 13,2 միլիարդ դոլարով ավելացել է ընդամենը 15 րոպեում

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում ավելացել է 13,2 միլիարդ դոլարով։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, այսպիսի թռիչքի պատճառը հունվարի 30-ին Amazon ընկերության բաժնետոմսերի 12 տոկոսով կտրուկ թանկացումն է եղել (մինչև 2,1 հազար դոլար): Տեղեկությունների համաձայն՝ աճը բացատրվում է ընկերության հաջող եռամսյակային հաշվետվությամբ, որը լիովին տարբերվել է վերլուծաբանների կանխատեսումներից:

Ըստ Amazon ընկերության զեկույցի՝ ընկերության շահույթը կազմել է 87,4 միլիարդ դոլար, մեկ բաժնետոմսի համար շահույթը՝ 6,47 դոլար, այն դեպքում, երբ փորձագետները յուրաքանչյուր բաժնետոմսի համար 4,11 դոլար շահույթ էին ակնկալել:

Նշվում է նաև, որ այժմ Բեզոսի կարողությունը կազմում է 129,5 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, Bloomberg Billionaires Index վարկանշում այս փոփոխությունները կարտացոլվեն առևտրի ավարտից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ