Փաստաբան Արայիկ Պապիկյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ինչպես կարելի է մեկ տարվա ընթացքում մսխել ու զրոյացնել բացարձակ մեծամասնության մանդատը և վերածվել թամաշա անողների անկազմակերպ ու անպատասխանատու պաշտոնյաների։
Թավիշի մեկամյա դժգույն արդյունքը՝
ՍԴ-ում՝ մեկ Դատավոր (Վահե Գրիգորյան) մի կողմից և ևս մեկ դատավոր ու անդամներ՝ մյուս կողմից։
Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներ և նրանց ներկայացուցիչներ (Tigran Yegoryan, Սեդա Սաֆարյան) մի կողմից և ամբողջ դատական համակարգ՝ մյուս կողմից։
Ունկնդիրներ և թամաշա անողներ՝ պատգամավորներ ու նախարարներ, դատախազներ ու քննիչներ, աած ու հքծ, իմ վճարած հարկերից լիքը այլ ռոճիկ ու պարգևատրում ստացող անպատասխանատուներ։
Ամբարտավանությունն այնքան խորն է, որ որևէ մեկը դեռևս հրաժարական չի տվել կամ հեռացվել»։
https://www.facebook.com/arayik.papikyan/posts/2490981600961569