fbpx
Քաղաքականություն

Նիկոլի իշխանության ալտերնատիվը ռոբը չէ, սեռոժիկը չէ ու ոչ էլ՝ հհկ-ն է. Նաիրի Բադալյան

Նախկին լրագրող, քաղաքական վերլուծաբան Նաիրի Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Նիկոլի իշխանության ալտերնատիվը ռոբը չէ, սեռոժիկը չէ ու ոչ էլ՝ հհկ-ն է։

Ռոբը, սեռոժն ու հհկ-ն հանցագործներ են, որոնք ոչ միայն քաղաքական ամբիցիաներ չպետք է ունենան ու չեն կարող ունենալ, այլ պետք է դատվեն իրենց կատարած ծանրագույն պետական ու նաև քրեական հանցագործությունների համար, մինչև վերջին լուման բյուջեին վերադարձնեն Հայաստանի ժողովրդից կողոպտած միլիարդներն ու օրինական դատավճռով փակվեն և մոռացվեն բանտում։

Նիկոլի ռուսալեզ իշխանության իրական ալտերնատիվը Հայաստանի զարգացման հստակ հայեցակարգ ունեցող, երկիրը Եվրոմիությունում ու ՆԱՏՕ-ում տեսնող (նրանց ստանդարտներին համապատասխանեցնելու ձգտող), Հայաստանը իր բոլոր քաղաքացիների համար անվտանգության, իրավունքների ապահովման ու արևմտաեվրոպականին համապատասխանող կյանքի որակ ապահովելուն կոչված երկիր դարձնելու պատկերացում ունեցողների՝ թող որ այս պահին դեռ սաղմնային, դեռ չկազմակերպված, բայց իշխանությանը արժեքային-քաղաքակրթական ալտերնատիվ հանդիսացող միավորումն է։

Այ, երբ թե՛ լրատվամիջոցները և թե՛ իշխանության կողմնակիցները սա հասկանան, այն ժամանակ միայն Հայաստանում քաղաքական դաշտ կձևավորվի և պրոցեսներն էլ կլինեն քաղաքական։
Իշխանությունը դա լավ է հասկանում, ու հենց դրանից խուսափելու համար էլ միշտ ձև է անում, թե իբր իր միակ ալտերնատիվը ռոբը, սերժիկն ու հհկ-ն են, քանի որ վերջիններս իր համար իդեալական «ընդդիմություն» են՝ իրենց անիմաստ իշխանությունը երկարաձգելու երազանք միջոց»:

https://www.facebook.com/nairi.badalyan/posts/2528677660526880

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ