Միջազգային վիճակագրական worldometers ծառայության տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1,347,566 դեպք։
Այս պահի դրությամբ վարակի օջախ շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ վարակման 367,629 դեպք է գրացվել։ Մահացել է 10,941 մարդ։
Աշխարհում վարակի տարծման ցուցանիշներով երկրորդ տեղում Իսպանիան է՝ 136,675 հաստատված դեպք և 13,341 մահ։
Մինչ օրս համաճարակը խլել է 74,780 մարդու կյանք, առողջացել են 285,090 մարդիկ։ Այս պահին ամբողջ աշխարհում բուժում է ստանում 987,696 վարակակիր, որից 47,396 (5%)-ի վիճակը ծանր է։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ worldometers․
