Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գարռում է կատարել։ Մարզպետը հայտնել է, որ շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:
« Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին
➡️ Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆ բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ ստանում են առաջին անհարժեշտության սննդամթերքի արկղեր:
✅Կոտայքի մարզում այսօրվանից մեկնարկեցին օգնության բաշխման գործընթացները: Բաշխումը կատարվում է Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ստացած և մշակված դիմումների հիման վրա:
✅ Օգնություն կտրամադրվի շուրջ 70 ընտանիքի:
Շնորհակալ եմ ԱՄԷ դեսպանատանը նման մարդասիրական քայլի համար»,- գրել է մարզպետը:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/847477422429742

