«Չելսիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ հարձակվող Օլիվիե Ժիրուի հետ պայմագիրը կերկարաձգի մինչև 2021 թվականը։
Օլիվիե Ժիրուն «Չելսիում» հանդես է գալիս 2018 թվականից, ուր տեղափոխվել է լոնդոնյան մեկ այլ թիմից՝ «Արսենալից»։
Ակումբը օգտվել է Ժիրուի պայմանագրի համապատասխան հոդվածից, որի համաձայն՝ հնարավոր էր ևս մեկ տարով այն երկարաձգել։
Ժիրուն «Չելսիի» կազմում մասնակցել է 76 հանդիպման, դարձել 21 գոլի հեղինակ ու գրանցել 13 գոլային փոխանցում։

