Սպորտ

Ամեն ինչ ավելի ու ավելի բարդ է դառնում, բայց ընտանիքն առաջնային է․ Մեսսի

«Ես մանկուց երազել եմ խաղալ Արգենտինայում՝ «Նյուելս Օլդ Բոյզի» կազմում, բայց հիմա ես ընտանիք ունեմ, երեք երեխա, ու ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ հանգիստ եմ զգում:

Երեխաներիս համար կարող եմ լավ ապագա ապահովել: Փորձում եմ ընտանիքիս համոզել ինձ հետ տեղափոխվել Արգենտինա: Հիմա ես պետք է հաշվի առնեմ նաև երեխաներիս կարծիքը: Խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ մենք մեկնում ենք այնտեղ, Տիագոն իրեն լավ չի զգում: Արգենտինայում նրան ոչինչ դուր չի գալիս:

Ամեն անգամ նա ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ Բարսելոնա՝ իր ընկերների մոտ: Ամեն ինչ ավելի ու ավելի բարդ է դառնում, բայց ընտանիքն ինձ համար առաջնային է կյանքում», – Մեսսիի խոսքերը փոխանցում է TyC Sports-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ