«Գրանադայի» դեմ տարած հաղթանակից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ խոսել է ակումբի ու Լիոնել Մեսսի մասին։
«Շատ կարևոր հաղթանակ է։ Գիտեինք, որ այլևս չէինք կարող միավորներ կորցնել։
Լավ շաբաթ ստացվեց՝ արտագնա երեք հաղթանակով։ Թիմը աճում է, լավ ֆուտբոլ է ցուցադրում։
Շատ կարևոր և արդյունավետ է Մեսսին։ Նա պետք է թիմին տիտղոսների համար պայքարում։ Մեսսիի մոտ ամեն ինչ ստացվում է, նա միշտ է եղել մոտիվացված», – Կումանի խոսքերը մեջբերում է AS պարբերականը։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հաղթեց 4-0 հաշվով, իսկ Մեսսին դարձավ դուբլի հեղինակ։
