Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում ՊՍԺ-ից կրած պարտությանը (0-3) մեկնաբանություն է տվել:
«Կարիք չկա դրամատիզացնել իրավիճակը։ Այսօր վատ օր է, բայց ամենքն էլ այս ամենից դասեր են քաղելու»,- ասել է կոլումբիացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ Անխել դի Մարիան դուբլ ձևակերպեց ՝ երկու անգամ գրավելով նախկին թիմի դարպասը։ Երկրորդ գնդակը արգենտինացուն հաջողվեց խփել հանդիպման 33-րդ րոպեին։
Ավելացված ժամանակի առաջին րոպեին Թովաս Մյոնեի խփած գնդակը հաղթական դարձավ Փարիզյան ակումբի համար։