R & B երգիչ Քելլին մեղադրվել է մանկական պոռնոգրաֆիայի մեջ

Ամենադիտվածներ

Ամերիկյան R & B երգիչ Ար Քելլին (R Kelly) ձերբակալվել է Չիկագոյում մանկական պոռնոգրաֆիայի և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Նախկինում երգիչը նույնպես մեղադրվել է 10 կետով, ներառյալ` սեռական բռնությունը: Ինը դրվագներում խոսքը գնում է 13-17 տարեկան երեք աղջիկների նկատմամբ բռնության մասին, տասներորդ դեպքում տուժողի տարիքը չի բարձրաձայնվում:

Հունիսի 26-ի դատական նիստում դատախազը ներկայացրել է DVD- սկավառակը, որում, ենթադրաբար, գտնվել են երգչի և անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերները:

Երգիչն ինքը հերքում է բոլոր մեղադրանքները:

Բազմաթիվ կանայք բազմիցս մեղադրել են Քելլիին բռնության մեջ: Նրան մեղադրում էին ոչ միայն բռնություն գործադրելու, այլև նրա իր զոհերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և համընդհանուր հսկողության մեջ:

Երգիչը, սակայն, միայն մեկ անգամ է կանգնել դատարանի առաջ. 2008 թ-ին նա քննվել է մանկական պոռնոգրաֆիայի գործով, սակայն արդարացվել է դատարանի կողմից: Նրան մեղադրել են անչափահասի հետ ունեցած սեքսը տեսագրելու մեջ, սակայն պետական մեղադրողը չի կարողացել համոզել երդվյալ ատենակալներին, որ տեսանյութում նկարահանվածը դեռահաս է և ինքը՝ Քելլիին:

 

Ամենաթարմ