Սպորտ

«Մոգական տղան». Օբամեյանգը՝ Մխիթարյանի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոր մրցաշրջանին ընդառաջ լոնդոնի «Արսենալը» ուսումնամարզական հավաքների է մեկնել ԱՄՆ։

Մարզումներից մեկից հետո թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը և հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միևնույն լուսանկարն են հրապարակել իրենց թվիթերյան էջերում, որում պատկերված են հենց երկուսով։

«Մոգական տղան». ահա այսպես է վերնագրել գաբոնցի հարձակվողը այդ լուսանկարը, ի նկատի ունենալով Մխիթարյանին։

Մխիթարյանն իր հերթին լուսանկարը վերնագրել է այսպես. «Հանցակիցները»։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ