ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում լարվածությունն աճում է: Որոշ դեմոկրատ և հանրապետական օրենսդիրներ կոչ են անում չեղյալ համարել «անվերջ պատերազմի» օրենքը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Դեմոկրատ կոնգրեսական Բարբարա Լին և հանրապետական Թոմաս Մասին կոչ են արել չեղարկել «2001թ. ռազմական ուժի կիրառման թույլատրման» օրենքը, որն ընդունվել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մի քանի օր անց:
Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը հավանություն է տվել պաշտպանական ծախսերի մասին օրինագծի փոփոխություններին, որով չեղարկվում է AUMF-ը:
Օրենսդիրները հայտարարել են, որ 18 տարի անց ժամանակն է, որ Կոնգրեսը չեղարկի այդ օրենքն ու վերջ դնի «անվերջ պատերազմին»: