fbpx
Աշխարհ

Ամերիկացի միլիարդատերը 1 մլն դոլար է նվիրել Մասաչուսեթսի համալսարանի շրջանավարտներին

Ամերիկացի միլիարդատեր Ռոբերտ Հեյլը Մասաչուսեթսի համալսարանի ուսանողներին, ավարտելու կապակցությամբ, հազարական դոլար կանխիկ գումար է նվիրել: Գումարը ստացել է հազար ուսանող, գրում է Luxury Launches-ը:

Խոսքն ընդհանուր մեկ միլիոն դոլարի մասին է:
Ընդ որում, Granite Telecommunications ընկերության համահիմնադիր նախագահն ընդգծել է, որ նրանք ստացած գումարից հինգ հարյուր դոլարը պետք է ծախսեն անձնական հաճույքի, իսկ մյուս կեսը՝ բարեգործություն անելու համար: Նա նշել է, որ ուսանողները հինգ հարյուր դոլարը պետք է տան կարիքավոր մեկին կամ բարեգործական կազմակերպության:

Աղբյուրը նկատում է, որ դահլիճում իրական էյֆորիա է տիրել, երբ անվտանգության աշխատողները ներս են բերել սև տոպրակներ՝ 3,000 ծրարով:

«Միգուցե այս երեխաներից ոմանք դեռ չունեն ռեսուրսներ մեծ գումար տալու համար, բայց եթե մենք կարողանանք օգնել նրանց հասկանալ, թե որքան ուրախալի է բարեգործություն անելը, ապա միգուցե դա նրանց համար կենսակերպ դառնա», – նշել է միլիարդատերը։

Նշվում է, որ Հեյլն ավելի քան 270 միլիոն դոլար է նվիրաբերել քաղցկեղի հետազոտության, կրթական հաստատությունների և այլ բարեգործական նպատակների համար: 1000000

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ