Կոլորադոյի բնակիչն առավոտյան իր սովորական մարզումներով էր զբաղված, երբ նրա վրա հարձակվել է կատվառյուծը: Այս մասին հայտնել է Fox News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Հորսետուտ բարձունքի մոտակայքում: Ամերիկացին, որի անունը չի նշվում, ոչ միայն կարողացել է դիմադրել հսկա գիշատչի հարձակմանը, այլև ինքն է մի քանի հարվածներ հասցրել, որից հետո կատվառյուծը սատկել է: Այս ամենից հետո ամերիկացին դժվարությամբ, բայց ինքնուրույն կարողացել է հասնել հիվանդանոց:
Նրա մոտ լուրջ վնասվածքներ կան: Դեմքին և մարմնին մի քանի շատ խորը պատռվածքներ և թափանցող վերքեր կան, սակայն բժիշկները հույս ունեն, որ մարզիկը կկարողանա վերականգնվել: