Մի քանի օր անց, երբ ԱՄՆ-ում ազատ արձակվեց սխալմամբ 35 տարի բանտում անցկացրած ամերիկուհի Քեթի Վուդսը, ազատության մեջ հայտնվեց նաև ամերիկացի Էլվին Քենարդը, որը 36 տարի բանտում էր պատանեկության տարիներին գողացած հիսուն դոլարի համար:
Ըստ Daily Mirror պարբերականի, միջադեպը տեղի է ունեցել 1983-ին, երբ նա Ալաբամա նահանգում 50 դոլար է գողացել հացի փռից: Սա նրա երրորդ հանցագործությունն էր, որից հետո նահանգի օրենսդրությունը թույլ էր տալիս ցմահ ազատազրկման դատապարտել՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:
Բայց 2019-ին Ջեֆերսոն շրջանի դատավորը վերանայել է Քենարդի գործը և որոշել նրան ազատ արձակել: Դատական նիստի ընթացքում 58-ամյա տղամարդը զղջացել է իր արարքի համար և պատրաստակամություն հայտնել պատասխանատվություն կրել երիտասարդության սխալների համար:
«Ես խնդրում եմ ձեզ ինձ հնարավորություն տալ ամեն ինչ շտկելու»,- ասել է նա:
Ներկայումս իշխանությունները պատրաստում են նրա ազատման համար անհրաժեշտ փաստաթղթերը: