«Ամերիկայի հայ ազգային կոմիտեն» դատապարտում է հակահայկական գործողություները Սան Ֆրանցիսկոյում: Այդ մասին տեղեկացնում է կոմիտեի Facebook-ի պաշտոնական էջը:
«Ատելության հողի վրա կատարված ոճրագործությունը հայերի դեմ ռասսայական հարձակման օրինակ է, որպես շարունակություն Ռուսաստանում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ ամբոխի իրականացրած հարձակումների, Գերմանիայում ՀՀ դեսպանատան մեքենայի վրա հարձակման և հրկիզման: Անցած տարի Լոս Անջելեսի հայկական դպրոցներում ռասսայական խտրականության հողի վրա կրկին միջադեպեր էին տեղի ունեցել:
Հակահայկական գրոհները հաջորդել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, որը հրահրում են ադրբեջանցիները:
Մենք գործի կդնենք մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ պաշտպանելու մեր համայնքի շահերը»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/ancagrassroots/photos/a.172324551858/10157721754426859/?type=3&theater