ԱՀ նախագահի հրամանագրով՝ Սասուն Գաբրիելյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ

Ամենադիտվածներ

Արցախի նախագահը նոր նշանակում է արել

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին ստորագրել է հրամանագիր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սերգեյ Յուրիի Ստեփանյանին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ