fbpx
Արցախ

Ամերիկյան հանդեսը Արցախն անվանել է դե ֆակտո անկախ երկիր

Nouvelles d’Arménie-ի տեղեկություններով՝ Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական հանդեսն իր կայքում հրապարակել է մոլորակի ճանաչված ու չճանաչված երկրների ցանկը, որտեղ անդրադարձել է նաև Արցախին։

«Քանի՞ երկիր կա մոլորակի վրա։ ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում 195 անկախ պետություն կա, որոնցից 193-ը ՄԱԿ-ի անդամ է, իսկ 2-ը՝ Վատիկանն ու Պաղեստինը, դիտորդ երկրի կարգավիճակ ունեն», – գրել է Stratfor-ը:

Այնուհետև հանդեսը թվարկել է այն երկրների ցանկը, որոնք ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ճանաչված չեն, բայց դե ֆակտո անկախ են․ «դրանք են Արցախը (Լեռնային Ղարաբաղ), Մերձդնեստրը և Սոմալիլենդը», – ասված է հրապարակման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ