fbpx
Աշխարհ
22:00 26/02/2020

Ամերիկյան պատժամիջոցները կտարածվեն 13 երկրի վրա

Ամերիկայի Միացյալ Նահանգները 13 երկրի, այդ թվում Թուրքիայի, Ռուսաստանի ու Չինաստանի մի շարք քաղաքացիների ու այդ պետություններում գրանցված որոշ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ պատժամիջոցները սահմանվում են Իրանի հրթիռային ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ այդ մարդիկ ու ընկերությունները, հակառակվելով Միջուկային զենքի տարածումը կանխելու պայմանագրի պահանջներին, անմիջական աջակցություն են ցուցաբերել Իրանի հրթիռային ծրագրին:

Պոմպեոն նշել է, որ կարգելվի առևտուրը պատժամիջոցների տակ ընկած ընկերությունների և անհատների հետ: «Պատժվածների» համար կարգելվի նաև մուտքը ԱՄՆ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ