ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելք է դրել ամերիկյան քաղաքացիական օդանավերի թռիչքների վրա։ Մասնավորապես դրանք չպետք է թռիչք իրականացնեն Իրաքի և Իրանի օդային տարածքներում, Պարսից ծոցի և Օմանի ծոցի ջրերի վրա։
«ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը շարունակում է ուշադիր հետևել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին»,-նշված է հաղորդագրությունում։
Սահմանափակումը կապված է Մերձավոր Արևելքում բարձր ռազմական ակտիվության և քաղաքական լարվածության աճի հետ, որը սպառնալիք է ամերիկյան քաղաքացիական ավիափոխադրողների գործունեության համար՝ հնարավոր սխալ հաշվարկների և օդանավերի ոչ ճիշտ նույնականացման պատճառով։