Ամերիկյան ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարությունը որոշում է կայացրել Arleigh Burke ռազմանավը կոչել ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունով: Նավի անվանակոչման հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա հուլիսի 27-ին, Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստում:
Փոլ Ռոբերտ Իգնատիուսը ծնվել է 1920 թվականին Գլենդեյլում, Արևմտյան Հայաստանից գաղթած Հովսեփ Իգնատոսյանի և Էլիզա Ժամկոչյանի ընտանիքում: 1944 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կազմում մասնակցել է Ֆիլիպինյան օպերացիային, այնուհետ կռվել է ճապոնացիների դեմ, իսկ Կորեական պատերազմի ժամանակ զբաղվել է ռազմավարական ծրագրերի կազմման աշխատանքներով: 1961 թվականին նա նշանակվել է ԱՄՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում: Իսկ մի քանի տարի անց դարձել է ԱՄՆ-ի ռազմածովանին ուժերի նախարար ու այդ պաշտոնում աշխատել մինչև 1969 թվականը:

