ռազմանավ
Թաիլանդի ռազմանավը շրջվել է, որի հետևանքով անհետ կորել է 31 նավաստի
Թաիլանդի ռազմածովային նավատորմը հայտնել է, որ 100-ից ավելի անձնակազմ ունեցող ռազմանավը շրջվել և խորտակվել է Թաիլանդի ծոցում փոթորկի ժամանակ, որի հետևանքով 31 նավաստիներ անհետ կորել են: Իշխանությունները հայտնել են, որ փրկել են անձնակազմի 75 անդամներին, սակայն 31-ը դեռևս անհետ կորած են համարվում: «Ավելի քան 12 ժամ է անցել, բայց մենք շարունակում ենք փնտրել»,- BBC-ին հայտնել…
Նիգերիայում օդանավ է կործանվել․ կան զոհեր
Նիգերիայում կործանվել է ռազմաօդային ուժերին պատկանող օդանավ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ վթարի հետևանքով զոհվել է 10 անձ, որոնց շարքում է նաև ցամաքային զորքերի շտաբի պետը։ Կործանման պատճառների մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։
ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ Բաթումի նավահանգստում է
ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ է մտել Բաթումի նավահանգիստ։ Այս մասին հայտնել է հանրապետության Առաջին ալիքը: Ռազմանավերը պետք է համատեղ վարժանքներ անցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության ուժերի հետ: Հեռուստաալիքի տվյալներով՝ դրանք ITS VESUVIO (Իտալիա) և TCG AMASRA (Թուրքիա) նավերն են, որոնք ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի ստորաբաժանման անդամներ են. նավերը ղեկավարում է կապիտան Ալեսանդրո Ֆալկոնեն: Ավելի վաղ՝ հոկտեմբերի…
Չինաստանը արգելել է ամերիկյան ռազմանավի մուտքը իր նավահանգիստ
Չինաստանի իշխանությունները մերժել են ամերիկյան կողմի հայցը չինական Ցինդաո նավահանգստային քաղաք ԱՄՆ ռազմանավի մուտք գործելու մասին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին: Զինվորական գերատեսչության պաշտոնյան, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, հայտնել է, որ ամերիկյան ականակիրը պետք է նավահանգիստ մտներ կիրակի, բայց Պեկինը նախապես մերժմամբ է պատասխանել: Նրա խոսքով՝ նախկինում ամերիկյան ռազմանավերը…
Բրիտանական երկրորդ ռազմանավը մտավ Պարսից ծոց
Պարսից ծոց է հասել Բրիտանիայի թագավորական երկրորդ ռազմանավը, հայտնում է BBC-ն: Duncan ռազմանավը միացել է Montrose ռազմանավին Հորմուզի նեղուցով անցնող բրիտանական դրոշներով նավերն ուղեկցելու համար: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ երկիրը շարունակում է պնդել, որպեսզի Իրանի հետ ճգնաժամը լուծվի դիվանագիտական ճանապարհով: «Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը շատ կարևոր է ոչ միայն Բրիտանիայի…
Ամերիկյան ռազմանավը կանվանակոչվի հայ ռազմական գործչի անունով
Ամերիկյան ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարությունը որոշում է կայացրել Arleigh Burke ռազմանավը կոչել ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունով: Նավի անվանակոչման հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա հուլիսի 27-ին, Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստում: Փոլ Ռոբերտ Իգնատիուսը ծնվել է 1920 թվականին Գլենդեյլում, Արևմտյան Հայաստանից գաղթած Հովսեփ Իգնատոսյանի և Էլիզա Ժամկոչյանի ընտանիքում: 1944 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի…
Իրանական 5 զինված մոտորանավեր փորձել են կալանել բրիտանական նավթակիրը Հորմուզի նեղուցում
Իրանական հինգ զինված մոտորանավեր փորձել են կալանել բրիտանական նավթակիրը Հորմուզի նեղուցում: Դա նրանց չի հաջողվել, քանի որ միջամտել է նավթակրին ուղեկցող բրիտանական ռազմանավը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ Իրանական կողմը բրիտանական նավթակրին հրահանգել է փոխել ուղղությունը և կանգ առնել իրանական տարածքային ջրերում:Բրիտանական ռազմանավը, սակայն, իր զենքերն ուղղել է իրանական մոտորանավերի ուղղությամբ՝ ստիպելով նրանց հեռանալ:
Թուրքիայի ռազմածովային ուժերը սկսել են զորավարժությունները երեք ծովերում
Թուրքիայի ռազմածովային ուժերը սկսել են SeaWolf խոշորագույն զորավարժությունները 3 ծովերում: Դրանք կանցկացվեն Սև, Միջերկրական և Էգեյան ծովերում և կտևեն մինչև մայիսի 25-ը: Հայտնում է Daily Sabah-ը։ Զորավարժությունների ընթացքում գործի կդրվի 131 ռազմանավ, 57 ռազմական ինքնաթիռ և 33 ուղղաթիռ։ Զորավարժություններին մասնակցում է 25․9 հազար զինծառայող։ Ռազմավարական և օպերատիվ վարժանքները կանցկացվեն ճգնաժամային և ռազմական իրադրությունների սցենարներով։
Ամերիկյան ռազմանավը ուղևորվում է Սև ծով
ԱՄՆ զինուժին պատկանող Donald Cook ականակիր նավը Դարդանելի նեղուցով ուղղություն է վերցրել դեպի Սև ծով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամուլի ծառայությունը: «Donald Cook-ը հունվարի 19-ին սկսել է անցումը Դարդանելի նեղուցով և ուղևորվում է Սև ծով՝ անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու, կայունությունը և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ…
ԱՄՆ-ը ռազմանավ կուղարկի Սև ծով Կերչի նեղուցի միջադեպի կապակցությամբ
ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմանավ ուղարկել Կերչի նեղուցում Ուկրաինային աջակցելու համար: Այս մասին հայտնել է CNN-ը: Ամերիկացի զինծառայողներն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին խնդրել են Թուրքիային ծանուցել Սև ծովում ռազմանավի հայտնվելու մասին: Ամերիկան պարտավոր է այս մասին Թուրքիային նախազգուշացնել առնվազն 15 օր առաջ՝ Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիային համապատասխան, որը կարգավորում է նավարկությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում: Մեկնաբանելով Կերչի նեղուցի իրադրությունը՝…










