«Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունն ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպեցին երկօրյա աշխատաժողով, որի նպատակն էր ԱՄՆ կառավարության շրջանավարտների շրջանում խթանել գործարար կապերի ստեղծումն ու նորարարությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքից։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները շփվեցին միմյանց հետ և ստեղծեցին կապեր՝ միաժամանակ բարձրացնելով ծրագրի մասին իրենց իրազեկվածությունը։ Նրանք նաև հնարավորություն ունեցան՝
- զարգացնել կապերի հաստատման հմտությունները և սովորել, թե ինչպես կարելի է ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար ստեղծված նոր հավելվածի միջոցով մասնագիտական պրոֆիլը դարձնել ավելի ճանաչելի,
- աշխատել խմբերով՝ գտնելու լուծումներ Հայաստանում և Հայաստանից դուրս հասարական հնչեղություն ունեցող խնդիրների մասով,
- տեղեկանալ մենթորինգի, մասնագիտական զարգացման սեմինարների, շրջանավարտների համար նախատեսված այլ ծրագրերի և իրենց հնարավոր ներգրավվածության վերաբերյալ։
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտները ձեռք են բերել հմտություններ ԱՄՆ-ում ուսանելու և մասնագիտական փորձ ձեռք բերելու շնորհիվ, ինչը կարող է շատ օգտակար լինել տեղի բիզնես և կրթական կառույցների համար:
Ամերիկյան Խորհուրդների առաքելությունն է ամրապնդել միջազգային կապերն ու փոխադարձ ճանաչողությունը ակադեմիական գերազանցության, մասնագիտական և մշակութային փոխանակման, լեզվի ուսուցման, կրթական զարգացման և հետազոտությունների միջոցով ։ 1996 թ․ հիմնադրվելուց ի վեր Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ACTR/ACCELS Հայաստանյան գրասենյակը Հայաստանում իրականացրել է ԱՄՆ կառավարության և այլ դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորված բազմաթիվ ծրագրեր։
