Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Ջո Բայդենը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունումը:
«Ես ողջունում եմ Սենատի կողմից կարևորագույն այս որոշման ընդունումը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը», -Twitter-ում գրել է Բայդենը։
Նա նշել է, որ փաստերը պետք է շատ հստակ ու ազդեցիկ լինեն թե՛ ապագա սերունդների և թե՛ այդ ողբերգության ականատեսների համար:
I applaud the Senate's landmark legislation formally recognizing the Armenian Genocide. If we don't fully acknowledge the past, “never again” loses its meaning. The facts must be as clear and as powerful for future generations as for those whose memories are seared by tragedy. https://t.co/vfy3B0bbB7
— Joe Biden (@JoeBiden) December 13, 2019
ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, որն ընդգծում է՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին:
Այս տարվա հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:

