fbpx
Քաղաքականություն
10:30 15/12/2019

«Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ երկօրյա աշխատաժողով

«Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունն ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպեցին երկօրյա աշխատաժողով, որի նպատակն էր ԱՄՆ կառավարության շրջանավարտների շրջանում խթանել գործարար կապերի ստեղծումն ու նորարարությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքից։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները շփվեցին միմյանց հետ և ստեղծեցին կապեր՝ միաժամանակ բարձրացնելով ծրագրի մասին իրենց իրազեկվածությունը։ Նրանք նաև հնարավորություն ունեցան՝

  • զարգացնել կապերի հաստատման հմտությունները և սովորել, թե ինչպես կարելի է ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար ստեղծված նոր հավելվածի միջոցով մասնագիտական պրոֆիլը դարձնել ավելի ճանաչելի,
  • աշխատել խմբերով՝ գտնելու լուծումներ Հայաստանում և Հայաստանից դուրս հասարական հնչեղություն ունեցող խնդիրների մասով,
  • տեղեկանալ մենթորինգի, մասնագիտական զարգացման սեմինարների, շրջանավարտների համար նախատեսված այլ ծրագրերի և իրենց հնարավոր ներգրավվածության վերաբերյալ։

ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտները ձեռք են բերել հմտություններ ԱՄՆ-ում ուսանելու և մասնագիտական փորձ ձեռք բերելու շնորհիվ, ինչը կարող է շատ օգտակար լինել տեղի բիզնես և կրթական կառույցների համար:

Ամերիկյան Խորհուրդների առաքելությունն է ամրապնդել միջազգային կապերն ու փոխադարձ ճանաչողությունը ակադեմիական գերազանցության, մասնագիտական և մշակութային փոխանակման, լեզվի ուսուցման, կրթական զարգացման և հետազոտությունների միջոցով ։ 1996 թ․ հիմնադրվելուց ի վեր Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ACTR/ACCELS Հայաստանյան գրասենյակը Հայաստանում իրականացրել է ԱՄՆ կառավարության և այլ դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորված բազմաթիվ ծրագրեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ