ԱՄՆ-ը պետք է դաշնակիցների հետ համատեղ Իրանին հարկադրի վերադառնալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը (ԳՀՀԾ): Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածո Ջո Բայդենը համազգային հեռուստաբանավեճերի ընթացքում։
«ԱՄՆ-ի ապագա նախագահը պարտավոր կլինի ձգտել ապահովելու դաշնակիցների աջակցությունը, վերականգնելու մեր դաշինքները և Իրանին հարկադրել վերադառնալու համաձայնագրի կատարմանը»,-հայտարարել է նա:
Բայդենի խոսքով՝ Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականության հետևանքով ԱՄՆ-ը կորցրել է դիրքերը Մերձավոր Արևելքում և զրկվել դաշնակիցների աջակցությունից: