fbpx
Աշխարհ

Միացյալ Նահանգները չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները. ԱՄՆ պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Իրանը վերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Միացյալ Նահանգների շահերից է բխում վերադարձը պայմանավորվածությունների փոխադարձ պահպանմանը, դա բխում է նաև 5+1 ձևաչափի մյուս անդամների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա և Չինաստան) շահերից, և ինչպես եզրակացրել են Իրանի նախորդ կառավարությունները, Թեհրանի շահերից ևս դա բխում է, եթե մենք կարողանանք դրան հասնել»,- նշել է Փրայսը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ