fbpx
Աշխարհ

ԱՄՆ կոնգրեսը կքննարկի Թրամփի «ռասիստական արտահայտությունները» դատապարտող բանաձևը

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը պլանավորում է հուլիսի 16-ին անցկացնել այն բանաձևի քվեարկությունը, որը դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությունները՝ Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թևից մի քանի կանանց հասցեին: Այդ մասին հաղորդել է The Hill թերթը՝ վկայակոչելով ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերին:

Բանաձևը, որն ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի համար իրավաբանական հետևանքներ չի ունենա, պատրաստել է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկին: Փաստաթղթի նախագծում վճռականորեն դատապարտվում են նախագահ Դոնալդ Թրամփի ռասիստական արտահայտությունները, որոնք օրինականացրել և սաստակցրել են վախը նոր ամերիկացիների հանդեպ և ատելությունը նրանց նկատմամբ:

Հուլիսի 14-ին Թրամփն ընդդիամդիր Դեմոկրատական կուսակցությունից կանանց հասցեին թույլ է տվել արտահայտություններ, որոնք շատերը գնահատել են որպես վիրավորական և ռասիստական: Սպիտակ տան ղեկավարը նրանց առաջարկել է փոխանակ բարձրաձայն և չարամտորեն ամերիկացներին պատմելու, թե ինչպես ղեկավարեն ԱՄՆ-ի կառավարությունը, առաջարկել է վերադառնալ և օգնել շտկելու լիովին ավերված և հանցավորությամբ հեղեղված այն վայրերը, որտեղից նրանք եկել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ