ԱՄՆ-ում թմրանյութի հսկա չափաբաժին է առգրավվել: Նախնական տվյալներով՝ այն գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Korrespondent-ը:
Հաղորդվում է, որ գործողությունների մասնակցել են Միացյալ Նահանգների ու Ավստրալիայի իրավապահները: Նշվում է, որ թմրանյութը պետք է ԱՄՆ-ից տեղափոխեին Ավստրալիա:
Հայտնաբերված թմրանյութի ավելի քան կես տոննան եղել է մետամֆետամին, 25 կգ-ը՝ կոկաին, և 5 տոննան՝ հերոին:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգում արդեն 6 կասկածյալ ձերբակալվել է: Նրանցից 3-ն այսօր դատարանի առաջ կկանգնեն:
Փոխանցում է shantnews.am-ը։