վագոններ
ԱՄՆ-ում դյուրավառ նյութեր տեղափոխող գնացքը կամրջի վրա այրվել է
CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Թեմպ քաղաքում դյուրավառ նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը լճի վրայի կամրջով անցնելիս դուրս է եկել ռելսերից ու բռնկվել: Հրդեհը տարածվել է 10 վագոններից 8-ում: Հրդեհը փորձել են մարել շուրջ 100 հրշեջ, որոնք փորձել են կանխել վագոններից վտանգավոր նյութի արտահոսքը: Աղբյուի փոխանցմամբ՝ զոհեր չեն եղել: Միայն մի հոգի, ով մեծ քանակությամբ ծուխ էր շնչել, բժշկական օգնության կարիք…
Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում Երևանի մետրոպոլիտենում
ՀՀ ոստիկանության Facbook-ի ուղիղ եթերից տեղեկանում ենք, որ ոստիկանության աշխատակիցները արտակարգ ծառայություն են իրականացնում Երևանի մետրոպոլիտենում։ «Մետրոյի գնացքների բոլոր վագոններում այս պահին ոստիկաններ կան, որոնք հետեւում են, որպեսզի բոլորը դիմակներ կրեն։ Բոլոր վագոններում տեղադրված են ախտահանիչ նյութեր։ Նկարահանումների ընթացքում կարգի խախտումներ չհայտնաբերվեցին»։ https://www.facebook.com/www.police.am/videos/2610320825908412/?v=2610320825908412
Թբիլիսիի մետրոպոլիտենի վերականգնման համար 75 միլիոն եվրո կհատկացվի
Միջազգային ֆինանսական կազմակերպությունը հայտնում է, որ վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) 75 միլիոն եվրո է հատակացնելու Թբիլիսիի մետրոպոլիտենի վերականգնման աշխատանքների համար: Ներդրումները նպաստելու են հասարակական տրանսպորտի հուսալիությանը, անվտանգությանն ու արդյունավետությանը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը գումարը փոխանցելու է երկու տրանշով: Գումար ձեռք կբերվեն մետրոյի ժամանակակից շուրջ 40 վագոններ, որպեսզի ընկերությունը փոխարինի հնացած շարժակազմերը, ինչպես…
Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է գնել մետրոյի շուրջ 40 նոր վագոն
Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է գնել մետրոյի շուրջ 40 նոր վագոն: Ինչպես հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն, առաջին փուլում գնելով 40 նոր վագոն, կստացվի մետրոյի 10 նոր կազմ: Կալաձեի խոսքով նշված քանակությամբ վագոններ ձեռք բերելու համար կծախսվի մոտավորապես 60 մլն դոլար և այժմ քաղաքապետարանը մրցույթի համար փաստաթղթերի պատրաստման փուլում է: Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով Վերակառուցման և զարգացման…
Շոգեքարշի վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել
Մայիսի 18-ին՝ ժամը 16։40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ մայիսի 17-ին ջերմաէլեկտրակայանից մինչև 8-րդ կիլոմետր ընկած հատվածում շոգեքարշի 11 վագոններից բաղկացած շարասյան 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել: Պարզվել է, որ նշված շոգեքարշը կողաշրջվել է՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը, թրթուրավոր տրակտորը և ՍՊԸ տարածքում գտնվող կոնտեյներները: Մեքենավարը…





