ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ուղիղ երկխոսության գնալ՝ հանուն կայուն խաղաղության։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Պետքարտուղարը վերահաստատել է, որ ուղիղ երկխոսությունը այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է Պատելը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն պաշտպանում է ավելի վաղ հայտնած դիրքորոշումն այն մասին, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»։
Նա նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ նախաձեռնել երկկողմ հիմքով, գործընկերների հետ համագործակցությամբ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։
