Ամերիկայի Միացյալ Նահանգների տրանսպորտի նախարարությունը պատրաստել է հրաման, որով արգելվում է ավիատոմսեր վաճառել դեպի Բելառուս ու հակառակ ուղղությամբ։
ԱՄՆ այսպիսի որոշումը պայմանավորված է մայիսի 23-ին գրանցված աղմկահարույց դեպքով, երբ հարկադիր վայրէջք կատարվեց Ryanair-ի ինքնաթիռը ու ձերբակալվեց ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը։
Նշենք, որ վերոնշված հրամանով որոշ բացառություններ են նախատեսվում, եթե թռիչքը կատարվում է ԱՄՆ ազգային շահերը պաշտպանելու կամ էլ մարդասիրական նպատակով։