fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի ներկայացուցիչների միջև բանակցություւնները շարունակվում են

ԱՄՆ-ի և Աֆղանստանի «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների իններորդ փուլն են սկսել Աֆղանստանում զինված հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությոնը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության աղբյուրներ և ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:

Բանակցությունների նպատակը ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև համաձայնագրի կնքումն է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման և թալիբների կողմից ամերիկյան կողմին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Դոհայում մեկնարկած բանակցություններում ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է Աֆղանստանի խնդրով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը:

Ամերիկյան պաշտոնական աղբյուրի խոսքով՝ կոնսուլտացիաներից հետո ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարը կուղևորվի Քաբուլ:

«Խալիլզադը Աֆղանստանի ղեկավարներին կտեղեկացնի խաղաղ համաձայնագրի մասին և այնուհետև կավարտի Աֆղանստանում պատերազմի ավարտման մասին հռչակագրի պատրաստման աշխատանքը»,- հայտնել է նա գործակալությանը:

Բանակցությունների ութերորդ փուլը Դոհայում տեղի է ունեցել օգոստոսի 3-12-ը:

Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Վաշինգտոնի և թալիբների միջև կոնսուլտացիաների ընթացքը և հայտնել, որ իր երկիրը մտադիր է նվազեցնել իր զորքերի թվաքանակն Աֆղանստանում, իսկ հետո որոշել՝ մնալ այնտեղ հետագայում, թե՝ ոչ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ