fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի որոշ հատվածներում ավելի ցուրտ է, քան Անտարկտիկայում. կան զոհեր

ԱՄՆ-ի արևմտյան հատվածում ուժեղ սառնամանիքների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի:

Չիկագոյում ջերմաստիճանը հասել է -30 աստիճան Ցելսիուսի, Հյուսիսային Դակոտայում՝ -37-ի, Մինեսոտայում՝ -50-ի: ԱՄՆ-ի որոշ հատվածներում ավելի ցուրտ է, քան Անտարկտիկայում:

Օդերևութաբանական ծառայությունը բնակիչներին հորդորել է տնից դուրս չգալ: Դպրոցները փակվել են: Հազարից ավելի չվերթներ հետաձգվել են: ԱՄՆ-ի 6 նահանգներ զրկվել են փոստային առաքումներից:

Համացանցում տեսանյութեր են հայտնվել, թե ինչպես է գարեջուրն օդում սառչում, ինչպես են Չիկագոյում գազի հատուկ տաքացուցիչներով տաքացնում երկաթգծերը:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ սառնամանիքն առաջիկա օրերին կպահպանվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ