fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի զինված ուժերի հյուծման պատճառներից մեկը եղել է մասնակցությունը հակամարտություններին արտասահմանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օհայոյի Օսլահ նահանգի Դեյթոն քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ:

Նախագահը կարծիք է հայտնել, որ երկրի զինված ուժերի «հյուծման» պատճառներից մեկը եղել է մասնակցությունը հակամարտություններին արտասահմանում:

«Երբ ես ստանձնեցի պաշտոնը, զինված ուժերն ամբողջովին հյուծված էին, ինքնաթիռները, ամեն ինչ հյուծված էր: Հիմա մենք նոր հրթիռներ, տանկեր, ինքնաթիռներ, ռմբակոծիչներ, կործանիչներ ունենք»,-ասել է Թրամփը:

Թրամփը կրկին ընդգծել է, որ դրա պատճառներից մեկն ԱՄՆ-ի ներգրավվածությունն է արտասահմանում հակամարտություններին: «Ես այնքան հիմար անվերջ պատերազմներ եմ տեսել: Այդքան էլ հեշտ չէ դուրս բերել զինված ուժերը, ռազմարդյունաբերական համալիրը»,- նշել է նա ՝ առաջին հերթին խոսելով Աֆղանստանի մասին:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ