fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանվել ՌԴ-ի դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի 2 պետական կառույցի ու 7 անհատների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։

Այս մասին ԱՄՆ-ի ֆիննախը պաշտոնական հայտարարություն է տարածել։

Նշվում է, որ այդ 7 մարդիկ հանդիսանում են ՌԴ հետախուզության աշխատակիցներ ու կասկածվում են Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը մասնակցություն ունենալու մեջ։

Ինչ վերաբերվում է կառույցներին, ապա այստեղ պատժամիջոցների տակ են հայտնվել Անվտանգության դաշնային ծառայության քրեագիտության ինստիտուտն ու ՌԴ ռազմաբժշկության փորձագիտական ինստիտուտը։

Հիշեցնենք, որ Նավալնիի թունավորման դեպքը գրանցվել է անցած տարի։ Այն, որ ընդդիմադիրին թունավորել են, հայտնի է դարձել միայն գերմանական կլինիկա նրա տեղափոխվելուց հետո։ Այնտեղ հայտարարել են, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյութով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ