fbpx
Քաղաքականություն

Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է Արցախի շուրջ իրավիճակը

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի House Democracy Partnership հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։

«Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց կոնգրեսականին` ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված ջանքերի համար:

Դեսպանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և այդ առումով կարևորեց Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցները կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը», – ասված է գրառումում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ