ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ Մալիոտակիսը առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների մասին օրինագծում (FY25 SFOPS):
Նրանք առաջարկել են 100,000,000 (100 միլիոն) դոլարով ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսավորումը Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային հաշվի (AEECA) շրջանակում:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, ֆինանսավորումը կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, որոնք ներկայում բնակվում են Հայաստանում, քանի որ ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով: