Սպիտակ տան տարածքն արգելափակվել է, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսը՝ տարահանվել: Պատճառը օդային տարածության հնարավոր խախտումն է եղել: Այս մասին հաղորդել են Ամերիկայի Միացյալ Նահանգերի զանգվածային լրատվամիջոցները:
«Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունն ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուղղաթիռներ է ուղարկել հետաքննություն անցկացնելու համար»,-նշվախ է հրամանատության հաղորդագրության մեջ:
Սկզբնական գնահատումները ցույց են տվել, որ ռադարի էկրանին «կաթիլը» եղել է չարտոնված օդանավ, որը խախտել է օդային տարածությունը, ինչն էլ հանգեցրել է Սպիտակ տան տարածքի և Կապիտոլիումի կարճաժամկետ փակման:
«ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուղղաթիռները, որոնք ժամանել էին կալանման, չեն հայտնաբերել հետագա գործողություններ պահանջող սպառնալիք»,-ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը CNN հեռուստաալիքին:
Ներկայումս զրուցակցի տվյալներով՝ վերլուծվում են միջադեպի երեք հնարավոր պատճառներ. թռչուններ, մթնոլորտային անոմալիա կամ անօդաչու սարքեր։