ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է եկել հայտարարությամբ:
Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին:
Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն մի կողմ չի կանգնի այն ժամանակ, երբ Չինաստանը կուլ է տալիս Հոնկոնգին:
«Անցյալ շաբաթ մենք պատժամիջոցներ կիրառեցինք Չինաստանի Կոմունիստական կուսակցության այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Հոնկոնգի ինքնավարության խաթարման համար: Մենք դադարեցնում ենք ռազմական և երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանումը Հոնկոնգ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով մենք կդադարեցնենք նախապատվությունները, հազվագյուտ բացառություններով, որոնք Հոնկոնգին հատուկ դիրք էին տալիս»:
Պոմպեոն հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Հոնկոնգի ազատասեր բնակիչներին։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

