fbpx
Աշխարհ

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ կոչ են արել ուժեղացնել անվտանգային աջակցությունը Հայաստանին

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերին՝ կոչ անելով շարունակել ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը Հարավային Կովկասում:

Դա ներառելու է անվտանգային աջակցություն Հայաստանին, կոնկրետ քայլեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ, Ադրբեջանին ռազմական օգնության կասեցում ու հումանիտար աջակցության ցուցաբերում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:

Կոնգրեսականները նամակում ընդգծել են, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի հնարավոր ամենաուժեղ և հստակ քայլերը՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու համար, այդ թվում՝ պետք է պատժամիջոցներ կիրառի Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների նկատմամբ, կասեցնի Ադրբեջանին ուղղվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, անվտանգային հզոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին և ստեղծի միջազգային դիտորդական և խաղաղապահ ուժեր:

Նամակում ասվում է, որ ցանկացած վերջնական խաղաղ կարգավորում պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը՝ խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա:

Օրենսդիրները կարևորել են նաև ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ մարդասիրական օգնության տրամադրումը Հայաստանին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, ինչպես նաև ԼՂ-ի գերեվարված պաշտոնյաների և մյուս գերիների ազատ արձակումը:

Նամակը ստորագրել են մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ