Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երկիրը 4 բալիստիկ հրթիռ է փորձարկել: Դրանք եղել են առանց մարտագլխիկների: Այս մասին գրված է ամերիկյան ռազմածովային ուժերի պաշտոնական կայքում:
Փորձարկումներն իրականացվել են Հարավային Կալիֆորնիայի մոտակայքում՝ «Նեբրասկա» միջուկային սուզանավից:
Հայտնի է նաև, որ առաջին երկու հիթիռների փորձարկումը եղել է սեպտեմբերի 4-ին, մյուս երկուսինը՝ սեպտեմբերի 6-ին: Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ փորձարկումներն իրականացվել են այդ ռազմավարական համակարգերի բնութագրերը գնահատելու և ստուգելու համար, այլ ոչ թե որպես պատասխան աշխարհում տիրող իրադարձություններին:
Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգներում 1989 թվականից ի վեր իրականացվել է այդ հրթիռների 176 արձակում:
