Երեկ` հուլիսի 30-ին, 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կայացած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է դիտարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը` «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում:
Պետքարտուղարը նշել է, որ Թուրքիայի կառավարության կողմից C-400-ների (ռուսական զենիթահրթիռային համակարգեր) ձեռքբերմանն ի պատասխան իրենք զգալի քայլեր ենք ձեռնարկել, որոնք իրական աղդեցություն են թողել Թուրքիայի վրա
«Մենք շարունակում ենք դիտարկել, թե ինչպես օգտագործել պատժամիջոցները վերջնական նպատակին հասնելու համար»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Այս մասին տեղեկանում ենք english.alarabiya.net-ը: